Ինչ ենք առաջարկում
Կառավարչական որոշումների աջակցություն
Աջակցություն այն իրավիճակներում, երբ ընդունվող որոշումները ունեն էական ազդեցություն ընկերության ֆինանսական կառուցվածքի, ռազմավարության կամ կազմակերպական ուղղության վրա:
Այն իր մեջ ներառում է՝
• Բարդ ներդրումային կամ կապիտալի բաշխման որոշումների գնահատում
• Ռազմավարական այլընտրանքների գնահատում
• Ռիսկ – եկամուտ հարաբերակցության ձևակերպում բարձր անորոշության պայմաններում
• Անկախ երկրորդ կարծիք՝ մինչև վերջնական հանձնառության ստանձնումը
Կորպորատիվ կառավարում և սեփականության կառուցվածք
Աջակցություն Սեփականատերերի / Բաժնետերերի, տնօրենների խորհրդի և տնօրինության միջև պատասխանատվությունների, լիազորությունների և հաղորդակցության հստակեցման հարցերում:
Այն իր մեջ ներառում է՝
• Սեփականատերերի / Բաժնետերերի, տնօրենների խորհրդի և գործադիր ղեկավարության միջև դերերի սահմանում
• Կորպորատիվ կառավարման կառուցվածքի ձևավորում և/կամ կատարելագործում
• Սեփականատերերի / Բաժնետերերի սպասումների հստակեցում կառավարման լիազորությունների հետ
• Խորհրդի մակարդակի որոշումների շրջանակի ձևավորում


Ռազմավարական և կազմակերպական ուղղություն
Աջակցություն ընկերության երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթությունների և կազմակերպական կառուցվածքի համապատասխանության ապահովման հարցերում:
Այն իր մեջ ներառում է՝
• Ռազմավարական դիրքավորման և կապիտալի կառուցվածքի համադրության վերանայում
• Կազմակերպական մոդելի գնահատում
• Ղեկավարման պատասխանատվությունների հստակեցում
• Կառուցվածքային փոփոխություններ աճի, անցումային փուլի կամ վերադիրքավորման ընթացքում
Ներդրումային որոշումների կառուցվածքավորում
Աջակցություն ներդրումային որոշումների կառուցվածքային և ռազմավարական հարցերում։
Այն իր մեջ ներառում է՝
• Ներդրումային շրջանակների և կապիտալի տեղաբաշխման մոտեցումների վերանայում
• Ռիսկային գործոնների և կառուցվածքային ազդեցությունների գնահատում
• Ներդրումային հնարավորությունների բացահայտում և հաճախորդին տեղեկացում
• Ներդրումային որոշումների կառավարման գործընթացների քննարկում


